Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներն այսօր՝ մարտի 26-ին անցկացրել են իրենց հերթական՝ ամենշաբաթյա երթը:
Երթի մասնակիցներն այսօր անցել են երեւանյան բուհերի մոտով՝ ուսանողներին իրազեկելով ապրիլի 6-ին կայանալիք համապետական հանրահավաքի մասին: «Սիրելի՛ ուսանողներ, միացեք մեր պայքարին, որ միասին ազատվենք այս հանցավոր իշխանություններից եւ նրանց կամակատարներից»,- բարձրախոսով ուսանողներին են դիմել ՀԱԿ-ի ակտիվիստները:
Ի դեպ, այսօրվա ցույցի ընթացքում եւս բավական քիչ էին ոստիկանները, եւ, թերեւս, հենց այդ պատճառով էլ ընդդիմության ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ որեւէ բախում տեղի չի ունեցել:




























