Սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այցն Ադրբեջան: Հոկտեմբերի 20-ին Բաքու մեկնած համանախագահն իր կարճատեւ  այցի ընթացքում կհանդիպի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, հայտնում է ԱՊԱ-ն: 

Հանդիպումների ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը, հայտնում է Trend-ը: Սա Ուորլիքի երկրորդ այցն է Ադրբեջան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ավելի վաղ նա Ադրբեջան այցելել էր սեպտեմբերին:

Նոյեմբերի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են  այցելել տարածաշրջան` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդական ջանքերը շարունակելու, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով: