Հոլանդիայի Իսլամական համալսարանի թուրք ռեկտոր Ահմեդ Աքգյունդուզը սկանդալային հայտարարություն է արել՝ ասելով թե Ստամբուլի Գեզի այգու իրադարձությունները PKK-ականների, հարբեցողների ձեռքի գործն է։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ռոտերդամում գտնվող Իսլամական համալսարանի ռեկտոր Ահմեդ Աքգյունդուզի հայտարարությունը, թե Գեզի այգու իրադարձությունները հայերի, PKK-ականների, հարբեցողների, ասադականների ձեռքի գործն է, խիստ արձագանք է գտել Հոլանդիայի խորհրդարանում։
Թուրք ռեկտորի ռասիստական հայտարարության հետ կապված Հոլանդիայի խորհրդարանում քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ Հոլանդիայի փոխվարչապետ Լոդեվիժկ Աշերը նշել է, թե Աքգյունդուզի հայտարարությունը հենց այնպես չի մարսվելու։





























