Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 21-ին հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:
Vesti.Az-ը, վկայակոչելով նախագահի պաշտոնական կայքը` հայտնում է, որ հանդիպմանը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ կարծիքների փոխանակում:
Հիշեցնենք, որ Ուորլիքը Բաքու էր ժամանել հոկտեմբերի 20-ին: Սա Ուորլիքի երկրորդ այցն է Ադրբեջան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ավելի վաղ նա Ադրբեջան այցելել էր սեպտեմբերին:
Նոյեմբերի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միջնորդական ջանքերը շարունակելու, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով:





























