Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված ծառատունկին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է Ստեփան Շահումյանի անվան պուրակ եւ տեղում ծանոթացել այնտեղ իրականացվող բարեկարգման աշխատանքներին:
Նախագահին ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը եւ պաշտոնատար այլ անձինք:




























