Թուրքիայում օդապարիկով թռչելու սիրահար հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինը պատրաստվում է հոկտեմբերի 29-ին օդապարիկով ռեկորդ գրանցել։

Թուրքական Star պարբերականի փոխանցմամբ՝ Հայկո Ջեփքինը ռուսաստանից ժամանած մարզիչների հետ սկսել է օդապարիկով մարզումները հոկտեմբերի 29-ին ռեկորդ գրանցելու համար։  Հայկոն պատրաստվում է 18 հազար ֆութ (մոտ 6000 մետր-խմբ) բարձրությունից ընկնել 220 կմ արագությամբ՝ այդ ընթացքում օդում վարժություններ իրականացնելով։

Ռեկորդն իրականացնելու համար Թուրքիայի զինուժերը տրամադրելու են հատուկ օդանավ, իսկ թռիչքի նախապատրաստության համար անհրաժեշտ պարագաները տրամադրելու են Թուրքիայի ԶՈՒ-ն եւ Թուրքիայի օդագնացության խորհուրդը։

Հայկո Ջեփքինի թռիչքն իր փորձերով հանդերձ ցուցադրվելու է Extreme-G հաղորդման ժամանակ։