Եվրախորհրդարանը լիակատար աջակցում է ԵԱՀԿ ՄԽ-ին՝ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում: Այս մասին հոկտեմբերի 31-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը, նշելով, որ Հայաստան իր այցի ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը չի քննարկվել:
« Եվրախորհրդարանը ցավով արձանագրում է, որ վերջին տարիներին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում առաջընթաց չկա: Եվրախորհրդարանի շատ անդամներ իրենց պատրաստակամությունն են հայտնում, որպեսզի եւ ԵՄ-ն, եւ Եվրախորհրդարանը առավել ինտենսիվ ներգրավվեն այդ գործընթացում», - նշել է Ցաբրնոխը:





























