ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 4-ին կժամանեն Երեւան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջնորդները Բաքվում կլինեն նոյեմբերի 3-ին: Դեռեւս անհայտ է, թե արդյոք համանախագահները կայցելեն Լեռնային Ղարաբաղ, թե՝ ոչ: