Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ նոյեմբերի 4-7-ին կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունենալիք «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի յանրային կապերի գրասենյակից հայտնում են, թե հերթական անգամ միեւնույն տաղավարի ներքո կներկայացվի նաեւ Արցախի Հանրապետությունը:

Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 184 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ եւ ավելի քան 47 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ:

Հայաստանի եւ Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձեւավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն գովազդային նյութեր եւ քարտեզներ անգլերենով:

«Մետաքսի ճանապարհ» ծրագրի շրջանակում տեղի կունենա նաեւ Հայաստանին նվիրված շնորհանդես: