Այսօր` մարտի 31-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ իրականացվել է ԵԱՀԿ-ի հերթական մոնիտորինգը: Այն անցել է առանց միջադեպերի, սակայն 30 րոպեի փոխարեն տեւել է միայն յոթ րոպե, քանի որ ադրբեջանական կողմը պահանջել է դադարեցնել մոնիտորինգը:
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոնիտորինգն անցկացնել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, որտեղ մարտի 3-ին միջադեպեր են գրանցվել, սակայն վերջին պահին ադրբեջանական կողմը հրաժարվել է այդ պայմանավորվածությունից, նշելով, որ այդ հատվածի համար չի կարող անվտանգության երաշխիքներ տալ: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ բաժնի պետ Անդրանիկ Մկրտումյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հրադադարի հաճախակի խախտումներին, նա նշել է, որ հայկական կողմը միայն ծյրահեղ դեպքում է պատասխան տալիս դրանց:




























