Greenpeace-ի ակտիվիստներին, որոնք փորձել էին պաստառ փակցնել Բարենցի ծովում «Պրիրազլոմնայա»-ի հարթակի վրա, դատելու են Բալթիկ ծովի ափին: Նոյեմբերի 12-ին Մուրմանսկ-Պետերբուրգ գնացքի բնապահպանների հատուկ վագոնը ժամանել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք: Միայն թե գնացքի ժամանման կետ Լադոժսկի կայարանում բնապահպաններին չեն իջեցրել:
Greenpeace –ի ակտիվիստներին Մուրմասնկից Պետերբուրգ տեղափոխելու պաշտոնական պատճառը հոդվածը փոխելն է, որում մեղադրվում են «կանաչները»: Նրանց պատրաստվում են դատել ոչ թե «ծովահենության», այլ՝ «խուլիգանության» համար: Ըստ ՌԴ ՔԿ-ի մամուլի ծառայության՝ Մուրմանսկի դատարանները նման գործերով չեն զբաղվում, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ «Պրիրազլոմնայա»-ի վրա հարձակվելու մեջ մեղադրվող Greenpeace-ի ակտիվիստները Սանկտ-Պետերբուրգի քննչական մեկուսարանում են:





























