Վրացի դատապարտյալները, որոնք համաներմամբ ազատ չեն արձակվել, սպառնում են կտրել մատներն ու «շատ այլ բաներ», եթե նրանց գործերը չվերանայվեն: Ինչպես հաղորդել է «Իմեդի» հեռուստաալիքը, մոտ երեք հարյուր բանտարկյալներ, պահանջում են վերանայել իրենց գործերը՝ սպառնալով դիմել բողոքի ծայրահեղ մեթոդների:
Բանտարկյալների խոսքով՝ համաներումը նրանց մասնակիորեն է անդրադարձել, եւ նրանք պահանջում են հանդիպում պատգամավորների հետ: Նրանք արդեն նամակ են ուղարկել խորհրդարանի խոսնակին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:





























