Ֆրանսիայում սկսել են ստուգել աջ ծայրահեղական Minute հանդեսը, որն իր տիտղոսաթերթի վրա արդարադատության սեւամորթ նախարար Կրիստիան Տոբիրուին համեմատել է կապիկի հետ:
Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն հանդեսի օրինակը հանձնել է Փարիզի դատախազություն՝ նկատելով, որ ֆրանսիական օրենսդրությունը կտրականապես արգելում է ռասիստական բնույթի վիրավորանքները:
Հանդեսի գլխավոր խմբագիր Էլեն Վալետի կարծիքով, կառավարությունը փորձում է արհեստականորեն ուռճացված սկանդալի միջոցով քաղաքացիների ուշադրությունը շեղել կարեւոր խնդիրներից:
Հանդեսի տիտղեսաթերթի վրա լրագրողները Տոբիրուին անվանել են «կապիկի նման խորամանկ» (ֆրանսերենում կա նման արտահայտություն, որը կապ չունի մաշկի գույնի հետ):
Նախարարը բազմիցս է ազգայնականների ռասիստական հարձակումների թիրախ դարձել:
Ֆրանսիացի ազգայնականին հեռացրել են ընտրություններից՝ նախարարին կապկի հետ համեմատելու համար





























