Հայաստանում հսկիչ դրամարկղային մեքենաները փողերի լվացման համար դարձել են «լվացքի մեքենաներ»: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է հանրապետության պետեկամուտների կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքով՝ ստվերային շրջանառության լուրջ խնդիրը ծագել է մանրավաճառ առեւտրի ցանցում: Ապրանքների խոշոր ներմուծողները իրենց վաճառքի 70 տոկոսը ներկայացնում են որպես մանրածախ:

«Երեւանում շատ խանութներ են այդպես վարվում: Մենք հարցրել ենք նման ձեռնարկություններից՝ հարգելի ներմուծող-վաճառող, մի՞թե դու քո մեծածախ ներկրածի 70 տոկոսն իրացնում ես որպես մանրածախ, անգամ սեփական խանութում: Պետք է խոստովանել. մեզ համար սա շրջանառության գրանցման ու հարկերի հավաքման խնդիր է»,- հայտարարել է Ալավերդյանը:

Նշենք, որ Հայաստանում սպառողական ապրանքների խոշոր ներմուծողն ու Երեւանի սուպերմարկետների ցանցի խոշորագույն օպերատորը միեւնույն ընկերությունն է: