Հայաստանի մի շարք հիվանդանոցներում գլխավոր բժիշկները 140 անգամ ավել աշխատավարձ են ստանում, քան բուժքույրերը: Այդ մասին Հայաստանի ազգային Ժողովում հայտարարել է հանրապետության պետեկամուտների կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Բժշկական որոշ հաստատություններում, որոնց անունները չեմ թվարկի, գլխավոր բժիշկն ու ղեկավար անձնակազմը կարող են ստանալ 2 կամ 3, անգամ 5 մլն դրամ: Իսկ բուժքույրերը ստանում են 35 հազար: Երբեմն առհասարակ կեսդրույք են ձեւակերպվում ու ստանում են 18 հազար դրամ: Սակայն թե ինչ կեսդրույք է սա, բոլորս գիտենք: Նշանակում է, պետք է չգրանցված աշխատակիցների ստուգումներ անցկացնենք, իսկ նման ստուգումների կարգ մեզ մոտ դեռ սահմանված չէ»,- հայտարարել է Ա.Ալավերդյանը:
Նշենք, որ մի շարք դեպքերում դրույքային աշխատողին պակաս աշխատավարձով կեղծ ձեւակերպելու ու աշխատավարձերի ու հարկերի վրա խնայելու համար գործատուն քաղաքացիական պայմանագիր է կնքում, որը չի պարտավորեցնում նվազագույն աշխատավարձի:
«Կարծում եմ, աշխատողների հետաքրքրվածությունը ստանալ լիարժեք աշխատավարձ կավելանա 2014թ.-ի հունվարի մեկից անհատական կուտակային թոշակային ֆոնդի համակարգի սահմանումից հետո, երբ քաղաքացու թոշակի չափը կախված կլինի նրա աշխատավարձից ու հատկացումներից»,- հայտարարել է Ա.Ալավերդյանը:





























