Մարտի 31-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարդասիրական և բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը ցուցաբերած մասնակցության համար ԱՄՆ-ի «Հայաստանի բարեկամներ» («Հայրենիք միություն») մարդասիրական կազմակերպության գործադիր մարմնի անդամ Լևոն Թորոսին «Երախտագիտության» մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Տեղադրություն




























