Ամերիկացիների մեծ մասը գերադասում է, որ իրենց վերադասը տղամարդ լինի: Նման արդյունքներ է ցույց տվել Գելափի անցկացրած հարցումը:

Այն մասին, որ ավելի հեշտ է աշխատել տղամարդկանց ենթակայության ներքո, հայտարարել են հարցվողների 35 տոկոսը: Հարցվողների 23 տոկոսը հայտարարել է, որ ցանկանում է աշխատել կանանց ենթակայության ներքո: Մյուսները նշել են, որ կարեւոր չէ, թե ով է ղեկավարը:

Համեմատելու համար 1953-ին ամերիկացների 66 տոկոսը պատասխանել է, որ կցանկանար աշխատել տղամարդ վերադասի հետ եւ միայն հինգ տոկոսը՝ կին: Ընտրության վրա ազդում են նաեւ մարդկանց քաղաքական հայացքները: Ընտրության վրա ազդում են նաեւ դիրքորոշումները՝ ավանդաբար կա կարծիք, որ տղամարդիկ իրենց որոշումներում ավելի տրամաբանող են, կանայք՝ հուզական, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հարցմանը մասնակցել է մոտ երկու հազար չափահաս ամերիկացի: