Նոյեմբերի 13-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երեւանի Մյասնիկյան պողոտայից Գայի պողոտա ընկած ճանապարահատվածում իրար են բախվել «Օպել» եւ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 13-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երեւանի Աթոյան եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Բի Այ Դի» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով վարորդները եւ «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.00-ին, Դավիթ Բեկի փողոցի թիվ 70 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով ավտոմեքենաներից մեկի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 17 հասցեի մոտ «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























