Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան համարում է, որ չի կարելի հետաձգել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Ուկրաինացի արդյունաբերողները եւ ձեռնարկատերերը ավելի վաղ խնդրել էին երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ հնարավորության դեպքում մեկ տարով հետաձգել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, րը նախատեսված է նոյեմբերի վերջին:
«Եթե հետաձգեն, մենք երբեք չենք պատրաստվի»,-ասել է Կոժարան՝ լրագրողների հետ զրույցում, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
«Ինքը՝ Ասոցացման համաձայնագիրը, նախատեսում է մի շարք կոնկրետ միջոցառումներ ու բարեփոխումներ: Եթե մինչ այս Ուկրաինան ընդհանուր բարեփոխումներ է իրականացրել, ապա Ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ մենք հենց եվրոպական բարեփոխումներ ենք անցկացնելու»,-ասել է Կոժարան:





























