Դատական կատարածուները, դատարանի որոշմամբ, կալանավորել եւ վաճառել են Միխայիլ Խոդորկովսկիի երկու մոտոցիկլները: Կալանք է դրվել նաեւ նրա աշխատավարձի վրա, որը նավթային «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Խոդորկովսկին եւ «Մենատեպ»-ի նախկին ղեկավար Պլատոն Լեբեդեւը ստանում են՝ գտնվելով անազատության մեջ:
Հաղորդվել է, որ առգրավվելու է նաեւ Լեբեդեւի հողատարածքը Մոսկվայի էլիտար Ժուկովկա ավանում: Այն վաճառվել է 130 մլն 400 հազար ռուբլով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:





























