Արմավիրի մարզի Արմավիր-Երեւան ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 18:20-ի սահմաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով՝ «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտո¬ճա¬նապարհի երթեւեկելի մասից, բախվել ծառին եւ կողաշրջվել:
Պարզվել է, որ Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի 35 LT 510 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից, բախվել ծառին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդ 26-ամյա Հ. Կ.-ն, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Մեծամոր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Դեպքի վայրում են գտնվել Էջմիածին քաղաքի «1-02» եւ «1-03» ծառայությունների աշխատակիցները:




























