Հայաստանի կառավարությունը անցնում է հասցեական սոցիալական քաղաքականության: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԱԺ-ում 2014 թվականյի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Կառավարության նախկին սոցիալական քաղաքականության անարդյունավետությունը խոստովանել են նաեւ մեր միջազգային գործընկերները: Ուզում եմ խնդրել մեր գործընկերներին լսել մեր բոլոր փաստարկները: Բայց կա շատ հեշտ ժողովրդահաճո կարգախոս. «Վերացնում են գործազրկության նպաստները»: Այնինչ բյուջեում սոցիալական ծախսերն աճում են թե բացարձակ արտահայտությամբ, թե ՀՆԱ-ի հարաբերակցությամբ»,-հայտարարել է վարչապետը:
Տարբերությունը, ըստ նրա, այն է, որ հիմա միջոցները կտրվեն նրանց, որոնք դրա կարիքն ունեն: «Եթե նպաստ վճարվի բոլորին, կստացվի, որ բանկերի տնօրեններին, որոնց ամսական 2 մլն դրամ են ստանում, եւ կորցրել են աշխատանքը, նույնպես պետք էվճարել 18 հազար դրամ 9 ամիս շարունակ: Ճի՞շտ է այդ քաղաքականությունը՝ ոչ: Այդ 150 հազար դրամն ավելի լավ է տրամադրել նրանց, որոնց համար դժվար է աշխատանքի տեղավորվելը, ով ունի այդ ֆինանսական օգնության կարիքը, փորձել գտնել նրանց: Հենց դրանում է մեր քաղաքականության փոփոխության էությունը»,-հայտարարել է Տիգրան Սարգսյանը:





























