Նախնական վերլուծության համաձայն ՄՄ անդամակցությունը չի ազդի Հայաստանի 2014թ.-ի բյուջեի եկամուտների վրա: Այս մասին խորհրդարանում լրագրողներին նոյեմբերի 14-ին հայտնել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Այս պահի դրությամբ, նշել է նա, քննարկում են Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո բյուջեի վրա հնարավոր ազդեցությունը: «Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ ազդեցությունը չեզոք կլինի՝ առնվազն 2014 թ.-ին: Բայց սա վերջնական գնահատականը չէ: Այն իրականացվում է 10-12 աշխատանքային խմբերի կողմից, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր գերատեսչությունների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երբ այդ հաշվարկները ավարտվեն, մենք իրավիճակի հստակ պատկերացում կունենանք», - ասել է ֆինանսների նախարարը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի Մաքսային Միությանն անդամկցելու մտադրության մասին հայտարարությունից հետո օրենսդրությունը վերանայելու(այդ թվում հարկային ու մաքսային), ինչպես նաեւ Հայաստանի ու ՄՄ միջեւ չափորոշված դաշտի ստեղծման անհրաժեշտություն է առաջացել:





























