Հայաստանի արտաքին պետական պարտքն այս պահին մոտ 3,8 մլրդ դոլար է: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: 2014-ի վերջին տարբերությունը ներկա ցուցանիշից կկազմի մոտ 50-60 մլն դոլար: «Մենք չենք կարծում ո, ր տատանումները շատ կլինեն»,-հայտարարել է նախարարը:

Անդրադառնալով Հայաստանի պարտքային հնարավորություններին, նա նշել է, որ առաջիկա 3 տարիներին արտոնյալ ֆինանսական միջոցների հասանելիությունը աստիճանաբար կնվազի՝ ելնելով երկրի տնտեսական զարգացումից:
«Արտաքին ֆինանսավորման մեր պահանջարկը բավարարելու միջոցներից մեկը եղել են եվրամուրհակները, որի նկատմամբ պահանջարկը արտասահմանում բավական մեծ է»,-ամփոփել է Սարգսյանը: