Հայաստանի կառավարությունը չունի հստակ տնտեսական քաղաքականություն: Նման կարծիք հայտնել Հայաստանի Ազգային Ժողովում ՀՅԴ կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հանդես գալով 2014թ.-ի բյուջեի քննարկումների ժամանակ:

«Կառավարության մոտեցումները չի կարելի անվանել ոչ սոցիալիստական, ոչ լիբերալ, ոչ շուկայական. Դրանք իրավիճակային են: Տնտեսական քաղաքականությունում չկա արժեհամակարգ»,- հայտարարել է Մինասյանը՝ հավելելով, որ խմբակցությունը հանդես չի գա 2014թ.-ի բյուջեի ընդունան կողմից:Այնուամենայնիվ, նա հավելել է, որ չի կարելի ուշադրություն չդարձնել մի քանի ոլորտներում կառավարության ձեռքբերումների վրա: «Քննադատության հետ մեկտեղ պետք է հիշել նաեւ դրական կողմերը»,- հավելել է նա:

Դրանցից մեկը աշխատավարձերի մեկ ընդհանուր համակարգի սահմանում է, իհարկե, դեռ ոչ լիարժեք, որը չի ներառում առողջապահության, կրթության ոլորտները մշակույթը եւ այլն: Մինասյանը հավելել է, որ հավելումները պետք է անպայման ներառվեն, եթե ոչ այս, ապա գոնե հաջորդ տարում:Հաջորդ դրական քայլը  բուհերի վարկանիշային աղյուսակի կազմումն էր, ինչը, սակայն, դեռ չի արտացոլվում բյուջեում: «Սակայն արդեն նշվում  բուհի վարկանիշի անհրաժեշտությունը՝ դրա աշխատակազմի տոկոսային արժեքի հիման վրա: Սա պետք է դիտարկել որպես բյուջետային աջակցության հիմք: Դրա հետ մեկտեղ մնում է բուհերի աշխատավարձերի ձեւավորման եւ ուսումնական վարձերի խնդիրը», - ասել է Մինասյանը:Նա հավելել է, որ գյուղատնտեսության ոլորտում դրական պետք է համարել գյուղտնտեսական հողերից(օրինակ, ձկնաբուծական ֆերմաներ՝ խմբ.) արդյունաբերական օբյեկտների հեռացումը, կամ դրանց կարգավիճակը արդյունաբերականի փոխելու դեպքում վարձավաճարների պահանջը: