Հարավային օվկիանոսում Սինգապուրի մեծությամբ մեգաայսբերգ է տեղաշարժվում՝ սպառնալով միջազգային ծովային ուղիներին:

Արբանյակից արված լուսանկարները վկայում են, որ հսկայական այսբերգը պոկվել է Անտարկտիկայում Փայն-Այլենդի սառցադաշտից: Գիտնականները կարծում են, որ եթե այսբերգը շարունակի շարժվել իր նախորդների հետագծով, ապա միջազգային ծովային ուղիների վրա կարող է լողացող կղզի հայտնվել, հաղորդում է «Ինֆորմինգը»՝ վկայակոչելով BBC-ն:

Հիշեցնենք, որ ՆԱՍ-ի գիտնականները Փայն-Այլենդի վրա եղած 30 կմ-անոց ճաքը լուսանկարել էին դեռեւս երկու տարի առաջ: