Չինաստանի կոմկուսի պլենումը մի շարք պատմական որոշումներ է կայացրել, որոնք արդեն հրապարակվել են «Սինհուա» պետական գործակալության կողմից:
Մասնավորապես, չինական ընտանիքներին թույլ կտան երկու երեխաներ ունենալ, եթե ամուսիններից մեկն ընտանիքի միակ երեխան է եղել: 1970-ականներից մինչ օրս Չինաստանում գործում էր «մեկ ընտանիք, մեկ երեխա» քաղաքականությունը: Դրա արդյունքում բնակչությունն էապես ծերացել է, ուստի այս բարեփոխումը երկար ժամանակ է, ինչ սպասվում էր ու ցանկալի էր, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Երկրորդ բարեփոխումը վերաբերում է հանցագործությունների ցանկի կրճատմանը, որոնց համար Չինաստանում մահապատիժ է սահմանված:





























