Ղարաբաղյան պատերազմի ժամանակ արված լուսանկարը ներկայացվել է Նյու-Յորքի Բրուքլինյան թանգարանում:
Ցուցանադեսը կրում է «Պատերազմ. լուսանկարներ. ռազմական բախումների ու դրանց հետեւանքների պատկերներ» անվանումը: Հավակնում էին 255 լուսանկարներ ողջ աշխարհից՝ վերջին 166 տարում տեղի ունեցած պատերազմների մասին:
Լուսակարներից մեկը պատկանում է Ալեքսանդրա Ավագյանին, որը նա նկարել էր 1992թ.-ին, հաղորդում է «New York Times»-ը: Լուսանկարում պատկերված է կին՝ մանկան հետ միասին: Վերնագրում ասվում է. «Լ.Ա.-ին ադրբեջանցի զինվորները տանջել ու բռնաբարել են 4-ամյա որդու աչքի առաջ: Նրան փրկել են հայ զինվորները: Լեռնային Ղարաբաղ»:
Թանգարանի կայքում հաղորդում են, որ ցուցահանդեսին մասնակոցող լուսանկարներն արվել են զինվորական լուսանկարիչների, լրագրողների, նկարիչների ու սիրողական զբաղվողների կողմից, որոնցից շատերը Պուլիտցերովյան մրցանակի դափնեկիրներ են:




























