ԱՄՆ-ը կշարունակի լայն փոխգործակցությունը Հայաստանի հետ եվրաատլանտյան ինտեգրման ուղղությամբ, այդ թվում տնտեսական ոլորտում: Այդ մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական հարաբերությունների ենթահանձնաժողովի նիստում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Բիկտորիա Նուլանդը՝ ներկայացնելով իրողությունները «Արեւելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովի նախօրեին:
Իր նոր ելույթում Նուլանդը հիշեցրել է, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, որը «անհամատեղելի է Ասոցացման համաձայնագրի հետ»:
«Այդուհանդերձ, ԵՄ-ն եւ Հայաստանը հավատարիմ են մնում հարաբերությունների խորացմանն ու քննարկում են գործընկերությունը շարունակելու հավանականությունը: ԱՄՆ-ը եւս կշարունակի լայն փոխգործակցությունը Հայաստանի հետ եվրաատլանտյան ինտեգրման ուղղությամբ, այդ թվում տնտեսական ոլորտում»,- ասել է պետդեպի ներկայացուցիչը:





























