Քաղցր գազավորված ըմպելիքների մշտական ու երկարատեւ օգտագործումը կարող է զգալիորեն ազդել ուղեղի վրա, գրում է The Daily Mail-ը: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ըմպելիքները ազդում էին ուղեղի հարյուրավոր սպիտակուցների վրա: Նմանատիպ փոփոխություններ նկատվում են տարբեր հիվանդությունների ժամանակ՝ սկսած քաղցկեղից մինչեւ Ալցգեյմերի հիվանդություն:

Փորձագետ Ջեյն Ֆրանկլին արձանագրում է, որ Արեւմուտքում գազավորված ըմպելիքների սպառման մակարդակը վտանգավոր բարձր է: Որոշ մեծահասակների մոտ օրվա ընթացքում կալորիաների առյուծի բաժինը ստացվում է հենց քաղցր ըմպելիքներից: Եթե խմել եք ցանկանում, ավելի լավ կլինի ջուր խմեք, հաղորդում է MedDaily.ru-ն:

Սրտի նոպաները, դիաբետը, քաշի ավելացումը, ոսկորների փխրությունը, ենթաստամոքսային աղիքի քաղցկեղը, մկանային թուլությունը, պարարիչը. այս ամենը կարող է գազավորված ըմպելիքների չարաշահման հետեւանք լինել: Դրանց են ավելացել նաեւ ուղեղի հետ կապված խնդիրները:

Սիդնեյի համալսարանից Ֆրանկլինը մեկ ամսվա ընթացքում համեմատել էր քաղցր ջուր խմող առնետներին սովորական ջուր խմող առնետների հետ: Արդյունքում առնետների առաջին խումբը հիպերակտիվ էր, իսկ ուղեղում փոփոխության էր ենթարկվել մոտ 300 սպիտակուց: