Հյուսիսային Կարոլինայի Կու-Կլուկս-Կլան ընկերակցության անդամները խոստովանել են, որ սխալ են գործել՝ քարոզչություն կատարելով Ֆլորիդայի գերազանցապես սեւամորթներով բնակեցված քաղաքներից մեկում։

WFTV-ի տվյալով՝ Նյու Սմիրնա Բիչի բնակիչները ցնցվել էին՝ փողոցներում գտնելով «Մեր ռասան, մեր ազգը» գրառմամբ թռուցիկներ՝ աչքերի համար բացվածք ունեցող  ավանդական սպիտակ գլխանոցներով, գրում է  Russia Today-ը։

«Հեռու մնացեք այստեղից, - Կու-Կլուկս-Կլանի հասցեին WFTV-ի եթերում ասել է Նյու Սմիրնա Բիչի բնակիչներից մեկը։ Այստեղ կողք կողքի  տարբեր ռասաների ներկայացուցիչներ են ապրում»։

Նշենք, որ Կու-Կլուկս-Կլան գաղտնի ընկերակցությունը ձեւավորվել էր Քաղաքացիական պատերազմից հետո՝ հարավցիների կողմից։ Դրա կենտրոննական գաղափարներից է սպիտակ ռասայի գերազանցությունը։