Նյու-Դելիի համալսարանի հնդիկ գիտնականները ուսումնասիրել են գետնանուշի ազդեցությունը օրգանիզմի վրա: Պարզվել է, որ համեղ հոտ ունեցող կանաչ ընկույզներն օգտակար են սրտանոթային համակարգի համար: Գետնանուշում առկա նյութերը նպաստում են արյան մեջ խոլեստերինի կրճատմանը, ինչը պաշտպանում է աթերոսկլերոզից ու իշիմիկ հիվանդություններից:
Մյուս ընկույզազգիների շարքում գետնանուշի մեջ ավելի շատ լյուտեին է պարունակվում, բետա-կարոտին ու գամմա-տոկոֆերոլ: Այս բաղադրիչները կարեւոր են օրգանիզմում A եւ E վիտամինների սինթեզման համար: Լյուտեինը պատասխանատու է մաշկի առողջ տեսքի համար ու նպաստաում է տեսողական գրծառույթներին: Կանաչ ընկույզների մեջ հակաօքսիդանտները թույլ չեն տալիս անոթային պատի վրա «վատ» խոլեստերինի կուտակմանը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Ընդ որում պետք չէ մոռանալ, որ գետնանուշը բարձր կալորիականությամբ մթերք է: Արյան ու տեսողության լավացման, սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել օրական 5–6 ընկույզ: Աղի գետնանուշից խորհուրդ է տրվում առհասարակ հրաժարվել, քանի որ այն կարող է բարձրացնել արտերիալ ճնշումը:





























