Օքսֆորդի բառարանը կազմողները ընտրել են 2013թ բառը՝ «selfie» գոյականը, որը նշանակում է ինքդ քո լուսանկար, գրում է Time-ը:

Ինչպես պարբերականն է ընդգծում, այդ բառը շատ հանրահայտ է դարձել ոչ միայն սոցցանցերի օգտատերերի շրջանում: 2012-ի համեմատ այդ բառի օգտագործումը ավելացել է 17 հազար տոկոսով:

Բառը բնորոշվում է այսպես՝ «ինքդ քո լուսանկար՝ որպես կանոն, արված սմարթֆոնի կամ ուեբ-տեսախցիկի միջոցով ու սոցցանցերում տեղադրված»: Այդ բառը սկսել է օգտագործվել մոտավորապես 2002-ի սեպտեմբերից, հաղորդում է «Gazeta.Ru»-ն:

2013-ի բառ՝ Օքսֆորդյան վարկածով, կարող էին դառնալ նաեւ «twerk»-ը, «bitcoin»-ը ու «unlike»-ը, փոխանցում է «Lenta.Ru»-ն: