Վերջերս Իսրայելում Նեգեւում Բեն-Գուրիոնի անվան համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում հայտնաբերվել է ծխելու դեմ պայքարի նոր մեթոդ: Էությունն ուղեղի մագնիսական խթանումն է:Փորձին մասնակցել են 21-ից 70 տարեկան 115 կամավորներ: Նրանցից յուրաքանչյուրն օրական նվազագույնը 20 գլանակ էր ծխում:

Հետազոտության մասնակիցներին բաժանել են երեք խմբի: 13 օրվա ընթացքում առաջին խմբի անդամները ստանում էին ուղեղ բարձր հաճախականության խթանում, երկրորդում՝ ցածր հաճախականության, իսկ երրորդը խումբը ենթարկվում էր կեղծ խթանման, այսինքն երրորդ խմբի համար փորձն անցկացրել են առանց սարքերին միացնելու, ինչի մասին կամավորներին չէին զգուշացրել, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:Ուսումնասիրության արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ ուղեղի մագնիսական խթանում արդյունավետ է եղել միայն առաջին խմբի դեպքում: Այս խմբի կամավորների 44 տոկոսը թողել է ծխելը, իսկ 36 տոկոսը նույնիսկ փորձից կես տարի չանցած վերադարձլ է իրենց վատ սովորությանը:

Մյուս կամավորները պարզապես քչացրել են ծխախոտի քանակը:Գիտնականները հայտարարում են, որ տվյալ գիտական աշխատանքը աշխարհի տարբեր երկրների խոշոր հիվանդանոցներում ծավալուն հետազոտությունների անցկացում է պահանջում: