Սադախլոյի մաքսային անցակետով Հայաստանից դուրս է եկել 467 տոննա կարտոֆիլով 17 մեքենա: Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկության համաձայն՝ Սադախլոյում բեռի նախնական ստուգման ժամանակ հայտնաբերել են, որ կարտոֆիլը վարակված է վնասակար Ralstonia solanacearum (շագանակագույն նեխում) միկրոօրգանիզմներով:
Օբյեկտի նույնականացման ու բեռի վարակման փաստը հաստատելու նպատակով կարտոֆիլի նմուշներն ուղարկել են հատուկ լաբորատորիա: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է 467 տոննա կարտոֆիլի վարակումը շագանակագույն նեխումով: Վրաստանի կառավարության №429 որոշման համաձայն՝ վարակված մթերքը հետ կուղարկվի արտահանող երկիր, հաղորդում է «Գրուզիա-օնլայնը»:





























