Վերակենդանացման բաժանմունքում գտնվող զինագործ Միխայիլ Կալաշնիկովի վիճակը նորմալ է, հայտնել է նրա որդին՝ Վիկտոր Կալաշնիկովը:

«Շփվում ենք բժիշկների հետ: Ամեն ինչ կարգին է: Բժիշկներն ասում են՝ անալիզները նորմալ են», - ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտնի զինագործ  Միխայիլ Կալաշնիկովը նոյեմբերի 17-ին տեղափոխվել է Իժեւսկի հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով: