ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Յանեշ Լենարչիչը ապրիլի 6-7-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան, որտեղ անցկացվելու է «Արդարություն. նոր մարտահրավերներ» համաժողովը:

Լենարչիչը Երեւանում կհանդիպի Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի եւ օմբուդսմենի հետ:

Այցի շրջանակներում քննարկվելու են մի շարք հարցեր՝ կապված Հայաստանում դատական բարեփոխումների անցկացման, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտում ԵԱՀԿ հանձնարարականների կատարումն ակտիվացնելու հետ: