«Վերին Լարս» անցակետում վրացի սահմանապահները թույլ չեն տվել Հայաստանի մի քանի քաղաքացիների հատել սահմանը, հաղորդում է Գրուզիա Online-ը:
Վրացական կողմի ներկայացուցիչները հայտնել են Հայաստանի քաղաքացիներին, որ նրանք չեն կարող գնալ Հայաստան՝ Վրաստանի տարածքով: Դրա պատճառը եղել է նրանց անձնագրերում Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի սահմանի «Ներքին Զարամագ» անցակետով անցնելու նշումը:
«Օսինֆորմ»-ի տվյալներով, վրացական մաքսատան աշխատակիցները կարծում են, որ Հայաստանի քաղաքացիները Հարավային Օսիայի իշխանություններին օգնություն են ցուցաբերել հանրապետության վերականգնման գործում, եւ դա բավարար է նրան մուտքը արգելելու համար:




























