«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) ապրիլի 4-7-ը Մայրության եւ Գեղեցկության տոնին նվիրված ակցիա է կազմակերպելու:

Ակցիայի շրջանակում Հյուսիսային պողոտայի Beeline կենտրոնական վաճառքի եւ սպասարկման գրասենյակի մոտ դիմանկարիչները նկարելու են այստեղով անցնող կանանց դիմանկարները: Բացի այդ, Beeline բոլոր գրասենյակներում ակցիայի անցկացման ժամանակահատվածում ցանկացողները կարող են ձեռք բերել Beeline բջջային կապի «արծաթե» հեռախոսահամարները, առանց այս կարգի հեռախոսահամարների համար նախատեսված վճարի:

«Մարտի 8-ից ապրիլի 7-ը „կանանց միամսյակը“ տոնելն այն գեղեցիկ ավանդույթներից է, որ ես բացահայտել եմ Հայաստանում: Ուրախ եմ, որ մենք նորից կարող ենք շնորհավորել մեր մայրերին, կանանց, քույրերին եւ նվիրել նրանց վառ տպավորություններ», — ասել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ակցիայի առաջին փուլին, որ նվիրված էր մարտի 8-ին, մասնակցել է ավելի քան 400 կին: