Թուրքիայի ոստիկանական ակադեմիայի ղեկավարությունը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել եւ ակադեմիայի սենյակներից մեկը վերածել մատուռի, որպեսզի քրիստոնյա կուրսանտները կարողանան այնտեղ աղոթել:
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ` ոստիկանական ակադեմիայի պրոֆ. Զուհթու Արսլանը նշել է, որ արդեն փոքր եկեղեցու վերածված սենյակում կախվել են խաչը եւ Քրիստոսի նկարները, իսկ նստատեղերը տեղադրվել են նույնությամբ, ինչպես եկեղեցիներում:
Անկարայում գտնվող ոստիկանական ակադեմիայում սովորում են 1200 կուրսանտներ, որոնցից 317-ը արտասահմանից են, այդ թվում` Աֆղանստանից, Ադրբեջանից, Ալբանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Բահրեյնից, Եթովպիայից, Պաղեստինից, Վրաստանից, Կիպրոսի թուրքական հատվածից, Ղըրղզստանից, Կոսովոյից, Մակեդոնիայից, Մոնղոլիայից, Մոլդովայից, Սուդանից, Թուրքմենիայից, Հորդանանից եւ Եմենից: Կուրսանտների մեջ ոչ մի հրեա չկա:



























