Հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությամբ եւ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ ադրբեջանական կողմին են հանձնվել նրա երկու քաղաքացիների դիակները, որոնք սպանվել էին մարտի 3-ին Կոթի գյուղի մոտ: Հանձնումը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Երասխավան-Սադարակ հատվածում:
Ադրբեջանական կողմին է հանձնվել նաեւ 2009թ. դեկտեմբերի 28-ին ձերբակալված Էլդար Հեյդարօղլի Թաղիեւը, որին բռնել էին սահմանը խախտելու փորձի ժամանակ:
Նշենք, որ մարտի 3-ի, լույս 4-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում Ադրբեջանի տարածքից Հայաստան էր ներթափանցել զինված դիվերսիոն խումբ՝ 5-6 հոգուց բաղկացած: Խումբը զբաղվում էր թալանով ու անասնագողությամբ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում ադրբեջանական խումբը 3 զոհ էր տվել: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկային:




























