Ապրիլի 14-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների նիստը։

Խորհրդի նիստում նախատեսված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությունը։

Նիստի օրակարգում նախատեսվում է ռազմական գերատեսչությունների համագործակցությանն առնչվող ավելի քան 20 հարցերի քննարկում։

Սպասվում է, որ հանդիպման մասնակիցները կհաստատեն Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին հղվելիք ուղերձը։

Նախատեսվում են նաեւ ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության համակարգերի օգտագործմանն ու ընդլայնմանն առնչվող քննարկումներ։