Ռուսաստանը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու նպատակով Բոլիվիային 100 մլն դոլար վարկ կհատկացնի։ Այս մասին հայտնի է դարձել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի՝ Կարակասում կայացած բանակցությունների արդյունքում։

«Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու նպատակով մեզ ուղղաթիռներ են հարկավոր։ Մենք օգնության համար շատ երկրների ենք դիմել, սակայն միայն Ռուսաստանն է համաձայնել օգնել մեզ»,- հայտարարել է Մորալեսը։

Բոլիվիայի նախագահի կարծիքով, խիստ կարեւոր է, որպեսզի տնտեսական եւ աշխարհաքաղաքական հավասարակշռության համար «Ռուսաստանը վերադառնա Լատինական Ամերիկա»։

«Մենք հասել ենք ռուսական „Գազպրոմ“-ի հետ համագործակցության՝ երեք հանքահորերի մասով, եւ ուզում ենք, որ այդ այդ հատվածում ներդրումներ լինեն ոչ միան Վենեսուելայից, այլ նաեւ Ռուսաստանից»,- Մորալեսի խոսքերն է մեջբերում «Ռիա Նովոստի»-ն։