ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը շարունակում է անշեղորեն ընկնել: Ամերիկյան CBS հեռուստաալիքի հրապարակած սոցիոլոգիական հարցման արդյունքներով 2010թ. ապրիլին ամերիկյան նախագահին վստահում են երկրի քաղաքացիների 44 տոկոսը:

Օբամայի վարկանիշը 2010թ. մարտի վերջի համեմատությամբ բավական լուրջ անկում է արձանագրել, երբ նախագահի օգտին արտահայտվել էին հարցվածների 49 տոկոսը:

Նշենք, որ ԱՄն նախագահի վարկանիշն ամենից բարձր եղել է 2009թ. ապրիլին՝ մոտ 68 տոկոս: Հետազոտությունները վկայում են, որ անգամ անցած շաբաթ ընդունված առողջապահության բարեփոխումը դրականորեն չի ազդել Օբամայի վարկանիշի վրա: Նախագահի վարկանիշի վրա բացասական են ազդում նաեւ գործազրկության բարձր մակարդակը, ազգային տնտեսության վատթար վիճակը եւ այլն: