Ապրիլի 3-ին Լերիքի շրջանում Ադրբեջանի սահմանապահ ուժերին պատկանող զինվորական ավտոմեքենա է շրջվել։
Ինչպես հայտնում է ադրբեջանական Trend News-ը, զոհվել են 5, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 13 զինծառայողներ։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել շրջանի ղեկավարությունը, իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Կատարվածի առնչությամբ նախաքննություն է սկսվել։




























