Ֆրանսիայում Թուրքիայի օրերի փակման շրջանակներում թուրքական TESEV հասարակական-քաղաքական կազմակերպության կողմից կազմակերպված համաժողովին անակնկալ կերպով այցելել է ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Արա Թորանյանը:

Թուրքական Hurhaber-ի փոխանցմամբ` համաժողովի սրահում ԱՍԱԼԱ-ի նախկին անդամի հայտնվելը մեծ իրարանցում է առաջացրել, որի ժամանակ անմիջապես սրահից հեռացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թուրքիայի ներկայացուցիչ Գյուրջան Թուրքօղլուն: Արհամարհելով թուրքերի խուճապը, Արա Թորանյանը առանց ձայն հանելու նստել եւ ուշադիր լսել է Թուրքիայում տեղի ունեցող բարեփոխումների, քրդական, հայկական նախաձեռնությունների վերաբերյալ քննարկումները: Արա Թորանյանը միայն մեկ անգամ է խոսել` ասելով. «Թուրքիայի վարչապետը խոսում է 100 հազար անօրինական հայերին երկրից դուրս վռնդելուց: Թուրքիայում աճում է ազգայնականությունը, այնպես որ անհնար է Թուրքիային ընդունել Եվրամիություն»: