Բյուզանդական ամենամեծ եկեղեցիներից համարվող Հովհանես Մկրտչի եկեղեցին թուրքական իշխանությունները դարձնելու են մզկիթ։
Թուրքական Beyazgazete կայքի փոխանցմամբ՝ բյուզանդական ժամանակաշրջանում, 463 թվականին կառուցված Հովհաննես Մկրտչի եկեղեցին նախատեսվում է վերանորոգվելու է եւ գործելու է որպես մզկիթ։
Նշվում է, որ հիշյալ եկեղեցին համարվել է բյուզանդական ամենամեծ եկեղեցիներից մեկը եւ այնտեղ կրթություն են ստացել բյուզանդական հայտնի գործիչներ։
Եկեղեցին Կոնստանդնուպոլսի գրավելուց հետո վերածվել է մզկիթի, այնուհետ այն լքվել է։





























