Հասարակածային Գվինեայի նախագահի խորհրդականը իր նորածին դստերը կոչել է եկատերինբուրգ: Նրա ամբողջական անունը Եկատերինբուրգ Ենուկունմի է: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հետ զրույցում հայտարարել է Ուրալի պետական համալսարանի ռեկտոր Միխայլ Ֆյոդորովը:
Ինքը խորհրդականը Եկատերինբուրգը համարում է «բացարձակապես հատուկ քաղաք»:
Դեկտեմբերի սկզբին Միխայիլ Ֆյոդորովը այցելելու է Հասարակածային Գվինեա, որպեսզի երկրի նախագահին շնորհի համալսարանի պետական դիպլոմը, ինչպես նաեւ Ուրալի մալաքիտե զարդատուփ: Այս մասին հաղորդում է «Lenta.ru»-ն:





























