Ներկայումս շարունակվում են հայ-թուրքական սահանի «Ախուրյան-2» կայարանում լոգիստիկ կենտրոնի ստեղծման աշխատանքները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովը:
Նրա խոսքով, դեռ վաղ է խոսել հայ-թուրքական սահմանի հայկական հատվածի երկաթուղային ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, սակայն դրանք տարվում են: Ինչպես նշել է Մ. Խակովը, հայ-թուրքական սահմանի բացման քաղաքական որոշման դեպքում ՀԿԵՈՒ-ն միանշանակ խոչընդոտ չի լինի Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցություն սկսելու համար, եւ երկաթուղին կաշխատի շատ կարճ ժամկետում:



























