Չիլիում նախագահական ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի 20-ամյա աշխատակից Հադուե Պալման լուսանկարել է Շեքսպիր Մոցարտ Արմսթրոնգ Կորեա Պերես անունով երիտասարդ բնակչի անձնագիրը եւ տեղադրել Facebook-ում: Այն տեսնելով՝ Պալմայի ընտանիքը խնդրել է հեռացնել՝ հնարավոր անախորժություններից խուսափելու համար: Լուսանկարը բաց հասանելիությամբ մնացել է ընդամենը 10 րոպե, բայց այդ ընթացքում այն հասցրել են պատճենել եւ տարածել ԿԸՀ-ի աշխատակցի ընկերները, ինչպես նաեւ նրա հետ կապ չունեցող անձինք, հայտնում է Lentra.ru-ն:
Իմանալով, որ իր նկարը հայտնվել է ցանցում, անձնագրի տերը տեղի լրատվամիջոցներին հայտնել է, որ մտադիր է բողոք ներկայացնել աշխատակցի դեմ:
Պալման ներողություն է խնդրել Շեքսպիրից եւ նրա հարազատներից. «Վստահ եմ, որ մեծ սխալ եմ գործել», - զղջացել է ԿԸՀ-ի աշխատակիցը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ հայտնի են դառնում սոցցանցերրի շնորհիվ: Սինգապուրում արդեն մի քանի տարի քննարկում են Բեթմեն բին Սուպերմեն անունով մարդուն, որը նվաճել է հանրության սերը:





























